ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է կարմրուկի եւ տուբերկուլյոզի տարածման դեմ պայքարի պատրվակով ապաստան հայցողների մուտքը երկիր արգելելու հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ): Նրա տեղեկություններով՝ խոսքը 42-րդ բաժնի վերսկսման մասին է, որը գործում էր համավարակի ժամանակ։ Այս միջոցն արդեն ձեռնարկվել էր Թրամփի կողմից պետության ղեկավարի պաշտոնում առաջին ժամկետի ընթացքում եւ պաշտոնապես ուղղված էր կորոնավիրուսի տարածումը զսպելուն։ 42-րդ բաժինը ամերիկյան իշխանություններին իրավունք է տվել արագ եւ օրինական կերպով վտարել ապաստան հայցողների մեծ մասին սանիտարական նկատառումներով: Սպիտակ տան պլանների համաձայն՝ այս անգամ 42-րդ բաժնին դիմելու պատճառ կդառնա միգրացիայի պատճառով տուբերկուլյոզի եւ կարմրուկի տարածման սպառնալիքը։ ԱՄՆ առողջապահության նախարարությունը կուղարկի իր աշխատակիցներին հարավամերիկյան սահման՝ իրավիճակը վերլուծելու համար։ Պարբերականը նշել է, որ Քանզասը ներկայում պայքարում է տուբերկուլյոզի բռնկման դեմ, որոշ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, գրանցվել են կարմրուկի դեպքեր։ Իշխանությունները դեռ չգիտեն՝ արդյո՞ք դա կապված է ԱՄՆ հարավային սահմանի զանգվածային հատումների հետ, ավելացրել է WSJ-ն։
Կարդալ ավելին »Tag Archives: WSJ
Թրամփը կոնգրեսական Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը. WSJ
ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը իր վարչակազմում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ինչպես նշվել է, սա կարեւոր պաշտոններից մեկն է, այն զբաղեցնող պաշտոնյան համակարգում է բոլոր գերատեսչությունների աշխատանքը, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերի համար, զեկուցում ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը արբանյակային տվյալներ է տրամադրել հութիներին՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների համար
Եմենի հութի ապստամբները օգտագործել են ռուսական արբանյակային տվյալները Կարմիր ծովում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումներ իրականացնելու համար առևտրային նավերի վրա, The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են երկու եվրոպացի զինվորականներ և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր: Նրանցից մեկի համաձայն՝ տվյալները փոխանցվել են Եմենում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների միջոցով։ Սա օգնել է ապստամբներին զգալիորեն «ընդլայնել իրենց հարձակումների ...
Կարդալ ավելին »Հարիսը ընտրողների աջակցության մակարդակով 1 տոկոսային կետով առաջ է անցել Թրամփից. WSJ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրապայքարում ընտրողների աջակցության հարցում մրցակցից առաջ է անցել 1 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են The Wall Street Journal թերթի անցկացրած նոր հարցման արդյունքները։ Այդ տվյալներով՝ Հարիսի օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկված ամերիկացիների 48 տոկոսը, Թրամփի օգտին՝ 47։ Հարցում անցկացվել է օգոստոսի 24-28-ին, մասնակցել է 1,5 հազար ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 2,5 ...
Կարդալ ավելին »