Tag Archives: Toyota Motor

Toyota Motor՝ 5-րդ անգամ անընդմեջ վաճառքի առաջատար

Ճապոնական ToyotaMotor ավտոարտադրողն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել ավտոմեքենաների վաճառքի ծավալով։ Այդ մասին վկայում են ճապոնական ընկերության հրապարակած տվյալները։ Չնայած այն հանգամանքին, որ 2024թ. ընկերության վաճառքի ծավալները նվազել են 3,7 տոկոսով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 ավտոմեքենա։ Դա թույլ է տվել նրան հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից եւ հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։ Անցյալ տարի գերմանական կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա, որի վաճառքները նույնպես նվազել են 2,3 տոկոսով։ Երրորդ տեղը զբաղեցրել է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7,23 մլն ավտոմեքենա՝ 1 տոկոսով պակաս, քան 2023թ.։

Կարդալ ավելին »

Toyota Motor-ը վերսկսում է մեքենաների արտադրությունը

Հունվարի 8-ից ճապոնական հեղինակավոր Toyota Motor-ը երկրում վերսկսում է ավտոմեքենաների արտադրությունը, որը դադարեցվել էր Ամանորի առթիվ՝ չնայած երկրի կենտրոնական հատվածում շարունակվող երկրաշարժերի հետևանքով առաջացած մատակարարման շղթաների որոշակի խափանումներին: Այդ մասին հայտնում է ավտոարտադրողը: Սկզբում Toyota-ն խոստովանել է, որ հունվարի 8-ին հնարավոր չի լինի վերականգնել արտադրությունը երկրի ձեռնարկություններում, քանի որ երկրաշարժերը վնաս են հասցրել մատակարարներին։ Սակայն աղետի գոտուց դուրս գտնվող պահեստների ...

Կարդալ ավելին »

Toyota Motor-ն 6 ամսում ռեկորդային թվով մեքենաներ է արտադրել

Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2023-ի առաջին կիսամյակում արտադրել է ավելի քան 5,6 միլիոն ավտոմեքենա, ինչը նշված ժամանակահատվածում ընկերության համար ռեկորդային ցուցանիշ է։ Հայտարարության մեջ խումբը նշում է, որ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ խմբի արտադրությունը, որը ներառում է նաև Daihatsu և Hino ապրանքանիշերը, աճել է 10.3%-ով։ Արտադրության զգալի աճ է գրանցվել մայր ապրանքանիշում՝ 12.1%, մինչդեռ Daihatsu-ի և Hino-ի արտադրությունը փոքր-ինչ ...

Կարդալ ավելին »
ajax-loader