Tag Archives: tesla

Թրամփի նոր մաքսատուրքերը կազդեն Tesla-ի արժեքի վրա. Մասկ

Tesla-ի նոր մեքենաների գները կբարձրանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրների առեւտրային սահմանափակումների պատճառով, հաստատել է Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը։ «Կարեւոր է նշել, որ Tesla-ն չի խուսափել վնասներից այս հարցում: Մաքսատուրքերի ազդեցությունը Tesla-ի վրա մնում է էական»,- գրել է միլիարդատերը X-ում: Նրա խոսքով՝ սակագնային սահմանափակումները «կազդեն Tesla-ի մեքենաների պահեստամասերի արժեքի վրա, որոնք մատակարարվում են այլ երկրներից, գնի վրա ազդեցությունը զգալի կլինի»։ Մարտի 26-ին Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի երկրի սահմաններից դուրս արտադրվող բոլոր մեքենաների վրա։

Կարդալ ավելին »

Թրամփը նոր Tesla է ձեռք բերել Մասկի ընկերությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք է բերել նոր Tesla մեքենա, ինչպես և խոստացել էր։ Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում Սպիտակ տան առջև կայանված կարմիր Tesla-ի կողքին Թրամփը զրուցել է լրագրողների հետ։ Նրա հետ են նաև Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը և նրա որդին։  Թրամփը կրկին իր աջակցությունն է հայտնել Մասկին՝ նշելով, որ մի խումբ մարդիկ նրա հետ շատ անարդար են վարվում ...

Կարդալ ավելին »

Թրամփը Tesla կգնի՝ աջակցելու Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ Այդ մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։  «Ես վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան  վստահության և աջակցության իսկապես մեծ ամերիկացի Իլոն Մասկի: Ինչո՞ւ նա պետք է պատժվի այն բանի համար, որ գործի է դնում իր հսկայական հմտությունները, ...

Կարդալ ավելին »

Tesla-ն գրեթե կրկնակի կրճատել է չինական էլեկտրաքարերի վաճառքը

Ամերիկյան Tesla-ն փետրվարին գրեթե կիսով չափ կրճատել է Չինաստանում արտադրված էլեկտրական մեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մինչև 30.7 հազար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի օգոստոսից ի վեր: Չինաստանում արտադրված Model 3-ի և Model Y-ի վաճառքներն այս տարվա առաջին երկու ամսում կազմել են 93.9 հազար միավոր, ինչը 28.7%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հունվար-փետրվար ամիսների վաճառքի ...

Կարդալ ավելին »

Tesla-ի կապիտալն իջել է 1 տրիլիոն դոլարից

Tesla-ի բաժնետոմսերը շարունակել են անկել՝ երեք ամսվա ընթացքում առաջին անգամ 1 տրիլիոն դոլարից իջեցնելով ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրողի շուկայական արժեքը: Ընկերության բաժնետոմսերը երեքշաբթի նվազել են 8.4%-ով՝ հասնելով 302.8 դոլարի՝ նոյեմբերի 7-ից ի վեր ամենացածր մակարդակը։ Օրական անկումն ամենամեծն էր՝ դեկտեմբերի 18-ից ի վեր։ Դա պայմանավորված էր Եվրոպայում Tesla-ի վաճառքի նվազման լուրերով: Tesla-ի նոր մեքենաների գրանցումները հունվարին նվազել են 60%-ով, ինչը ...

Կարդալ ավելին »

Tesla-ն իրքրոսովերոով նվաճել է Պեկինն ու Շանհայը

Tesla Model Y-ը դարձել է ամենավաճառվող ավտոմեքենան Պեկինում և Շանհայում: Tesla-ի Model Y էլեկտրական քրոսովերը դարձել է Պեկինում և Շանհայում 2024 թվականի ամենավաճառվող մեքենան՝ ընդգծելով Չինաստանում էլեկտրական մեքենաների աճող ժողովրդականությունը: Պեկինում վաճառվել է 20,631 Model Y, ինչը նրանց դարձնում է միակ ավտոմեքենան, որը վաճառել է ավելի քան 20,000 միավոր: Շանհայում արդյունքն էլ ավելի տպավորիչ էր՝ վաճառվել է 30,491 մեքենա։ Հետաքրքիր ...

Կարդալ ավելին »

Երևանում բախվել են Tesla-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Վիկտոր Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սուրեն Ազատյանի վարած մոպեդը, հաղորդում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է ...

Կարդալ ավելին »

Tesla-ն թողարկել է 7 000 000-րդ էլեկտրաքարը և գերազանցել եկամուտների կանխատեսումները

Այս տարվա երրորդ եռամսյակում Tesla-ն արտադրել է իր պատմության ընթացքում 7 միլիոն երրորդ ավտոմեքենան և գերազանցել եռամսյակի եկամուտների կանխատեսումները։ Բացի դրանից՝ ընկերության էլեկտրական մեքենայի միջին արժեքը նվազել է մինչև 35,100 դոլար ռեկորդային ցածր մակարդակի: Նշված ժամանակահատվածում ընկերության հասույթն ավելացել է 8%-ով՝ կազմելով 25,18 մլրդ դոլար, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 25,37 մլրդ դոլար։ Ընկերության շահույթը տարեկան կտրվածքով ավելացել ...

Կարդալ ավելին »

Cybercab և Robovan․ Tesla-ն ներկայացրել է անվարորդ մեքենաները

Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն հոկտեմբերի 10-ին ներկայացրել է Cybercab-ը՝ առանց ղեկի և ոտնակների ինքնակառավարվող երկտեղանի տաքսին, ինչպես նաև ավելի մեծ թվով ուղևորների համար նախատեսված Robovan-ը: Այդ մասին հաղորդում է CNBC News-ը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ Tesla-ն ունի 21 Cybercab մեքենա, իսկ Warner Bros. ստուդիայում, որտեղ տեղի է ունեցել շնորհանդեսը, ընդհանուր առմամբ, եղել է 50 ինքնակառավարվող ավտոմեքենա։ «We, Robot» ...

Կարդալ ավելին »

Tesla-ն դիմել է Կանադային՝ Չինաստանից ներկրվող իր մեքենաների համար ավելի ցածր մաքսատուրքեր սահմանելու հարցով

Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը Օտտավային խնդրել է վերանայել Չինաստանից ներմուծվող իր մեքենաների նկատմամբ մաքսատուրքերը՝ նախքան Կանադան հայտարարել է, որ 100 % մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրական մեքենաների համար։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարությունում իր աղբյուրին։ Կանադան, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի 100 % մաքսատուրքը Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրամեքենաների, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader