Tag Archives: Telegram

Telegram-ը կգործակցի xAI-ի հետ

Telegram-ը և գործարար Իլոն Մասկի xAI-ը համաձայնության են եկել մեկ տարվա համագործակցության շուրջ: Այս մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը X սոցիալական ցանցում։ Պայմանագրի համաձայն՝ Grok չաթբոտը կներկառուցվի Telegram-ում: Մեսենջերը Մասկի ընկերությունից կստանա 300 միլիոն դոլար և բաժնետիրական կապիտալ, ինչպես նաև կստանա Telegram-ի միջոցով վաճառվող xAI բաժանորդագրություններից ստացված եկամտի 50%-ը։ XAI-ը հիմնադրվել է երկու տարի առաջ, և այս ընթացքում, ...

Կարդալ ավելին »

Kaspersky. տրոյական վիրուս է տարածվում Telegram-ի ֆինանսական ալիքներով

«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որն ուղղված է ֆինանսների և թրեյդինգի ոլորտի օգտատերերին և ընկերություններին: Չարագործները Telegram-ի թեմատիկ ալիքների միջոցով տարածում են տրոյացի, որը թույլ է տալիս հեռավար հասանելիություն ստանալ սարքին լրտեսության նպատակով և գողանալ տվյալները։ Գրոհներ են գրանցվել ավելի քան 20 երկրներում։ Ընկերությունը հայտնում է, որ չարագործները Telegram-ի գրառումներին կցում ...

Կարդալ ավելին »

Telegram-ն իշխանություններին կտրամադրի որոշ օգտատերերի տվյալներ

Telegram-ն օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կփոխանցի իշխանություններին, եթե նրանք ունեն խուզարկության հրաման կամ այլ վավերական իրավական հարցումներ: Այդ մասին սեպտեմբերի իր Telegram ալիքում գրել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։  Նրա խոսքով՝ ծառայության պայմանների և գաղտնիության քաղաքականության փոփոխությունը «պետք է հետ պահի հանցագործներին»։ «Չնայած Telegram-ի օգտատերերի 99,999 %-ը կապ չունի հանցագործության հետ, 0,001%-ը, որը ներգրավված է ապօրինի ...

Կարդալ ավելին »

Telegram-ի հիմնադիր Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան

Telegram-ի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը դատական հսկողության տակ է գտնվում Ֆրանսիայում՝ իր մեսենջեր հավելվածում կազմակերպված հանցավորության հետ կապված հետաքննության պատճառով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ Ֆրանսիայի դատախազության՝ Դուրովը պետք է վճարի 5 միլիոն եվրո գրավ, պետք է երկու շաբաթը մեկ անգամ ներկայանա Ֆրանսիայի ոստիկանություն և չի կարող լքել երկրի տարածքը։ Գործը, որով 39-ամյա Դուրովի նկատմամբ հետաքննություն է տարվում, ...

Կարդալ ավելին »

Telegram-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են բացահայտվել․ 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժիններում քննվող երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են տելեգրամյան ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես, 2024 թ․ մարտի 15-ին ստացված տեղեկատվության իրացման արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու ...

Կարդալ ավելին »

Telegram-ում կեղծ բոտը 50000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի. զգուշացում

Telegram-ում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի էջում: «Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ ...

Կարդալ ավելին »

Telegram-ի Stories-ը հասանելի կլինի բոլորին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ այսօրվանից մեսենջերում աստիճանաբար կներդրվի Stories հրապարակելու անվճար գործառույթը։ Այս մասին Դուրովը հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Դուրովը նշել է, որ գործառույթի անվճար տարբերակի գործարկումը նշանավորում է Telegram-ի պատմության նոր փուլը։ «Թեև այս վերջին տասնամյակը հետաքրքիր էր, հաջորդ 10 տարին կլինի այն ժամանակը, երբ Telegram-ը կհասնի իր իրական ներուժին»,- գրել է նա։ «Telegram-ի հաջորդ քայլը ...

Կարդալ ավելին »

3 անձինք փողի դիմաց Telegram-ով թմրամիջոց են տեղադրել Վանաձորի տարբեր հատվածներում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով թմրամիջոց ...

Կարդալ ավելին »

Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Telegram մեսենջերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել․ օգտատերերը խնդիրներ են ունեցել մեսենջերի աշխատասեղանի տարբերակին հասանելիության, իրենց օգտահաշիվներ մուտք գործելու հետ կապված։ Ըստ Downdetector-ի տվյալների՝ Ըստ օգտատերերի 74%-ը հայտնել է ցանցի միացման և բովանդակության ներբեռնման հետ կապված խնդիրների մասին։ Օգտատերերի 24%-ը դժգոհել է Telegram-ի մեսենջերի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրներից։ Օգտատերերի 2%-ն ասել է, որ չի կարողանում մուտք գործել իր օգտահաշիվ: Խնդիրների մասին օգտատերերն ...

Կարդալ ավելին »

Ինչպես Telegram-ում է․ WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp-ի Android և iOS հավելվածների բետա տարբերակներում նոր գործառույթ է ավելացել, որը հնարավորություն է տալիս 60 վայրկյան տևողությամբ տեսահաղորդագրություններ ձայնագրել և ուղարկել, ինչպես Telegram մեսենջերում: Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը, նոր գործառույթը հայտնվել է iOS-ի համար՝ 23.12.0.71, իսկ Android-ի համար՝ 2.23.13.4 համարով տարբերակներում։ Նորույթն աշխատում է այնպես, ինչպես Telegram-ում. չատում գտնվող խոսափողի կոճակը սեղմելիս ռեժիմը ձայնային հաղորդագրություն ձայնագրելուց վերածվում է տեսահաղորդագրության ձայնագրման ...

Կարդալ ավելին »
ajax-loader