Tag Archives: STARMUS

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի և նոր ծրագրերի մասին

Գիտությունն ու արվեստը փառաբանող ամենայուրատեսակ STARMUS VII փառատոնն արդեն պատմություն է։ Մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հազարավոր մարդիկ հնարավորություն ստացան լսելու ամենաառաջատար գիտնականների, այդ թվում` Նոբելյան 9 մրցանակակիրների, ինչպես նաև աստրոնավտների ելույթները։ Թեպետ արդեն յոթերորդ անգամ կազմակերպվող STARMUS-ի թեման այս անգամ Երկիր մոլորակն էր, սակայն ելույթները կենտրոնանում էին նաև արհեստական բանականության ու գիտության մեջ դրա կարևորության, Տիեզերքի ուսումնասիրման և տիեզերագնացության ...

Կարդալ ավելին »

STARMUS. Բրատիսլավայում հանդիսավոր հանձնեցին Սթիվեն Հոքինգի անվան մեդալները

Օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Սլովակիայում տեղի ունեցող STARMUS VII փառատոնի շրջանակում պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի անվան մեդալով։ Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը հանձնվում է գիտության և արվեստի գործիչներին՝ գիտությունը հանրայնացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նոլանին մեդալի հանձնումը տեղի էր ունեցել օրեր առաջ։ Միջոցառման օրը տեսանյութի միջոցով «Ինտերստելար» և «Օփենհայմեր» ֆիլմերի ռեժիսորը շնորհակալություն հայտնեց STARMUS-ին մեդալի համար՝ նշելով.  «Սա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Արվեստի և գիտության միջև կապը չափազանց կարևոր է։ Իմ աշխատանքում ես մեծագույն հաճույք եմ ստանում՝ փորձելով մարդկանց հաղորդակիցը դարձնել ...

Կարդալ ավելին »

STARMUS․ ինչպես գյուտարարը զբաղվեց մեթանի արտանետումներով

Վերջին երկու տասնամյակում գլոբալ տաքացման թեմայով ավելի ինտենսիվ դարձած քննարկումներում առանցքային է ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու կենսական անհրաժեշտությունը։ Արդյունաբերական հեղաշրջման սկզբից մինչ օրս մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունն ավելացել է 50 տոկոսով։ Դա խիստ վտանգավոր է մեր մոլորակի կենսաբազմազանության համար, քանի որ ածխաթթու գազի մեծ քանակությամբ արտանետումները Երկրի մթնոլորտում ջերմոցային էֆեկտի ազդեցություն են թողնում, ինչն էլ ուղղակիորեն հանգեցնում է գլոբալ տաքացման։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader