ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է աշխատանքից հեռացնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հարյուրավոր աշխատակիցների։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Թրամփի վարչակազմը շաբաթ օրն աշխատանքից ազատել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հարյուրավոր աշխատակիցների, այդ թվում՝ հանրային առողջության առանցքային պաշտոնների համար պատասխանատու աշխատակիցների»,- նշվելէ հաղորդագրությունում: Ազատվածների թվում են մոտ երկու տասնյակ աշխատողներ, որոնք կազմում են Լաբորատոր ծառայությունը, որը պատասխանատու է համաճարակներին նախապատրաստման համար: Աշխատակիցների խոսքով՝ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվում է աշխատանքի ցածր արտադրողականությունը։ Հունվարին The New York Times թերթը գրել էր, որ Թրամփը կարող է աշխատանքից հեռացնել ավելի քան 50 հազար պետական աշխատակցի։ Հրամանագիրը կարող է հանգեցնել «դաշնային աշխատուժի զանգվածային վերակազմավորման»:
Կարդալ ավելին »Tag Archives: NBC
ԱՄՆ-ը մի քանի տասնյակ զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք. NBC
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մի քանի տասնյակ զինվորականներ ուղարկել Մերձավոր Արեւելք, որպեսզի պատրաստ լինեն տարհանել ամերիկացիներին տարածաշրջանից՝ Իսրայելի եւ շիական «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության դեպքում։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Պենտագոնի երեք պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ այդ զինվորականները, որոնց տարածաշրջան կուղարկեն առաջիկա օրերին, կգտնվեն «սպասման ռեժիմում», նրանց առաքելությունը ԱՄՆ քաղաքացիների տարհանման հարցում օգնության ցուցաբերումն է պատերազմի դեպքում։ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում փոթորկի պատճառով զոհվել է չորս մարդ, մոտ 160 հազար հոգի մնացել է առանց լույսի. NBC
Առնվազն չորս մարդ զոհվել է, մոտ 160 հազար հոգի մնացել է առանց էլեկտրականության այն բանից հետո, երբ «Դեբի» փոթորիկը հարվածել է ԱՄՆ արեւելյան ափին, տեղեկացրել է NBC-ին։ «Երկու մարդ զոհվել է ավտովթարի հետեւանքով Դիքսի օկրուգում (Ֆլորիդայի նահանգ) երեկ ուշ երեկոյան, այդ թվում 12-ամյա մի տղա, ինչի հետեւանքով «Դեբիի» զոհերի թիվը հասել է չորսի»,- նշված է հեռուստաալիքի հաղորդման մեջ։ Տեղեկացվել է, ...
Կարդալ ավելին »