Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակին: Մրցանակը Մեսիին հանձնել է իսպանական Marca պարբերականը: Լիոնել Մեսին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց 46-րդ տիտղոսը` դառնալով պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ: Մինչ այս 44 տիտղոսով լավագույնը բրազիլացի Դանի Ալվեսն էր: Անհատական մրցանակների քանակով Մեսին ունի 56 մրցանակ:
Կարդալ ավելին »