Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրետակոծման և ռմբակոծման ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեռուստաալիքը նշել է, որ իսրայելցի զինծառայողները հաճախ նպատակաուղղված ձեւով ոչնչացրել են ուսումնական հաստատությունները, այդ թվում կրթական համալիրը եւ համալսարանը Գազա քաղաքում։
Կարդալ ավելին »Tag Archives: Al Jazeera
Իսրայելն արգելափակում է Գազա վրանների եւ շարժական տնակների առաքումը. Al Jazeera
Իսրայելն արգելափակում է վրանների, շարժական տնակների եւ ծանր տեխնիկայի առաքումը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար: Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նա նշել է, որ պաղեստինյան անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը երկու շաբաթ, սակայն փաստաթղթի որոշ դրույթներ դեռ չեն իրականացվել։ Դրանց թվում է շարժական տների առաքումը, որոնք անհրաժեշտ են մարտերի արդյունքում օթեւանը կորցրած մարդկանց բնակության համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ 60 հազար շարժական տներից ոչ մեկը դեռ չի տեղափոխվել Գազա այն 200 հազար վրաններից, որոնք պետք է մատակարարվեն Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի միջեւ կնքված զինադադարի պայմանների համաձայն։ ՄԱԿ տվյալներով՝ գոտու շենքերի 69 տոկոսը ավերվել է, իսկ Գազայի ավելի քան 1,8 մլն բնակիչներ ժամանակավոր կացարանների կարիք ունեն։
Կարդալ ավելին »Al Jazeera․ Գազայում մեկ օրում մոտ 60 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից
Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 61 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վերջին 24 ժամում իսրայելական հարձակման զոհ է դարձել 61 մարդ. նրանցից առնվազն 46-ը Գազայի հյուսիսային շրջանների բնակիչներ են, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները շարունակում են գրոհներ իրականացնել։ Վիրավորների թվի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Ավելի վաղ պաղեստինյան ...
Կարդալ ավելին »