ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։ NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։
Կարդալ ավելին »