Հայաստանում փոփոխություններ են կատարվում հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում: «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը: «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այն պարագայում, երբ չեն լինի պատրաստում անցած և հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող ...
Կարդալ ավելին »Tag Archives: մաքսային
Փոստային ծանրոցների դեպքում այլևս մաքսային մարմին այցելելու կարիք չի լինի
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցնում է առաքանի, ծանրոց ստանալու դեպքում մաքսային մարմինների հետ շփումները։ Հրավիրած ասուլիսում ԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ փոստով կամ այլ փոխադրողների միջոցով առաքանիներ ստացող քաղաքացիները մաքսային հսկողության անհրաժեշտության դեպքում այլևս պարտադրված չեն լինի առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։ «Այն քաղաքացիները, որոնք առաքանիներ էին ստանում ու մաքսային հսկողության անհրաժեշտություն կար, փոխադրողը հաղորդագրություն էր ուղարկում, որ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ից 8-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստի ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային գործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով գործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն: Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում: Այդ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական ...
Կարդալ ավելին »Ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները փոխվել են
Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին եւ մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հանդիպել են պահեստների տիրապետողները, ինչպես նաեւ փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քննարկել կարգավորման մեխանիզմները: ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը նշել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին տեսքի, շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների տեղակայման, կահավորման, ապրանքների ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում որոշ մաքսային կարգերում փոփոխություններ կլինեն
Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնությունները (այդ թվում` տարանցման հայտարարագրի գրանցումը) ենթակա են իրականացման ապրանքներն ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ում ընթանում է մաքսային ծառայողի պատրաստման 2-րդ փուլը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են նոր չափանիշերով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները: Կոմիտեում դասընթացի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա ապրիլից և ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ։Դիմորդների համար կազմակերպվել են օտար լեզվի, համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը։ Շուրջ 800 ընտրված մասնակիցների համար կազմակերպվել է դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը, որն անցկացնող հանձնաժողովը գլխավորում էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:Օգոստոսից ...
Կարդալ ավելին »Բացահայտվել են մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու դեպքեր․ ՊԵԿ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացրել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում բացահայտվել են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր։ Այսպես, 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ստուգվել է 130-ից ավելի ՀՀ ներմուծված՝ հիմնականում վրացական ...
Կարդալ ավելին »Կգործի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքի ծագման որոշման միասնական համակարգ
Կառավարությունը հերթկան նիստին հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին: Համաձայնագրի նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 11 կարգադրությամբ: Համաձայնագրի նախագիծը սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված ...
Կարդալ ավելին »Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները և Կորեայից ժամանած փորձագետներն ու մաքսային ծառայության մասնագետները քննարկել են ՀՀ մաքսային ծառայության արդիականացման հարցեր
Քննարկման ընթացքում երկայացվել են ռիսկերի կառավարման համակարգի նկարագիրն ու կիրառման առանձնահատկությունները։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՀՀ մաքսային ծառայության արդիականացմանն ուղղված ծրագրի (the BPR/ISP) իրականացման շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Կորեայից ՀՀ ժամանած փորձագետների, ինչպես նաև Կորեայի մաքսային ծառայության տեղեկատվական համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման անձնակազմի և ՊԵԿ համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ...
Կարդալ ավելին »