Tag Archives: կաշառք

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած ապօրինի ծառահատումը չկանխելու, համապատասխան իրավախախտումը չարձանագրելու և հետագայում նրա կողմից ապօրինի ծառահատումը թույլատրելու համար ...

Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետև՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի ...

Կարդալ ավելին »

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի՝ գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության ու 1 մլն ՀՀ դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին ...

Կարդալ ավելին »

Անձը զորակոչիկներին զինծառայությունից ազատելու համար պաշտոնյաներին կաշառք տալու միջնորդության պատրվակով փող է վերցրել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը, սակայն իր կամքից անկախ ...

Կարդալ ավելին »

Պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր են գրանցվել. մի դեպքում առաջարկողը օտարերկացի վարորդ է եղել

Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Ոստիկանությունից հայտնում են, որ վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին: Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները իրավախախտում ...

Կարդալ ավելին »

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներով անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենը պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք

Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք: Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր ...

Կարդալ ավելին »

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին ...

Կարդալ ավելին »

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձը ԲԿ-ի գլխավոր բժշկից 1 մլն դրամ կաշառք է ստացել

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց տվյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:     Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալու դեպք

Բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն:  «Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական ...

Կարդալ ավելին »

Մաքսային տեսուչը կաշառք էր վերցրել իրանցի 11 վարորդից․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնումե ն, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետի մաքսային տեսուչ Վ. Մ.-ն 2024 թվականի ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական ...

Կարդալ ավելին »
ajax-loader