Հայաստանն անցում կկատարի ամբողջական թվայնացման գործընթացի ինչպես քաղաքացիությքւն ստանալու, այնպես էլ դրանից հրաժարվելու դեպքում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 20-ին «Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Առաջարկվում է նաեւ վերանայել պետական տուրքի չափը։ Եթե այժմ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել հազար դրամ տուրք, ապա համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո տուրքը կհասցվի 50 հազար դրամի, իսկ մերժման համար՝ 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամի։ Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ շատ քաղաքացիներ, հրաժարվելով քաղաքացիությունից՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, «մեղք են գործում»։ Այս առնչությամբ նա առաջարկել է քաղաքացիությունից հրաժարվելու համար 27 տարին լրացած քաղաքացիների համար սահմանել 1,5 մլն դրամի, իսկ 27 տարեկանից ցածր անձանց համար՝ 15 մլն դրամի տուրք։
Կարդալ ավելին »Tag Archives: քաղաքացիություն
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձբռնի տեղահանվածՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: Այդ մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ Սարգսյանը հայտնեց, որ ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ են ստացել ...
Կարդալ ավելին »ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական տուրքերը կդառնան 50 և 150 հազար դրամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Նախագծերի փաթեթի նպատակը քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունների թվայնացումն է, որը կապահովի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչն էականորեն կբարելավի գործընթացների արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց ...
Կարդալ ավելին »