Մայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, հետիոտնի՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: պարեկներ
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է պարեկներին կաշառք տալու դեպքեր
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթներից մեկով պարզվել է՝ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել է վարչական ...
Կարդալ ավելին »Բացահայտվել են պարեկների՝ վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություն կազմելու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ...
Կարդալ ավելին »Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի
Հոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կարդալ ավելին »