Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը» ծառայեց նպատակին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի զարգացման հրատապ խնդիրները և հեռանկարները, մտքերի փոխանակում ծավալել առավել արդիական հարցերի շուրջ, ձևավորել արդյունավետ համագործակցության հիմքեր, ուրվագծել տեսանելի ապագայում անելիքները և, նույնիսկ, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համաժողովի արդյունքներն այսպես ամփոփեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (ՀՀՄՄ) նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ ...
Կարդալ ավելին »