Tag Archives: Սուրեն Պապիկյան

ՊՆ-ն մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Սուրեն Պապիկյան

ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է գործակցային հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր:  Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները:   Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին »

2024-ին ատեստավորմանը մասնակցել է մոտ 13500 զինծառայող, որից 57 տոկոսը ստացել է դրական գնահատական. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2024 թվականի ընթացքում շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, մասնակիցների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։  ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ինչպես հայտնում են ՊՆ-ից, առաջին օրը սպաները քննություն են հանձնել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս գործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի այցը Հայաստան հանդիսանում է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերությունների  լավագույն ապացույցը։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի գործընկերոջը Հայաստան այցելելու համար։ «Անշուշտ, հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն։ Այսպիսի ընդհանրությունները պայմանավորված են մեր երկրների կրոնական, մշակութային ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 16-ին անակնկալ այց է  կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Ողջունել եմ առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր:  Ժամկետային զինծառայողների հետ զրուցել եմ զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու գործնական դասերի կարևորության ...

Կարդալ ավելին »
ajax-loader