Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի Զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնիի հետ։ Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ զբոսաշրջային կապերի ամրապնդման և այդ նպատակով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Կարդալ ավելին »Tag Archives: Ուրուգվայ
Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը Կառասկո միջազգային օդանավակայանում ներկա է գտնվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը, Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Կրթության և մշակույթի նախարար Խոսե Կարլոս Մաիան, Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը, ...
Կարդալ ավելին »Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Կանելոնեսի նահանգապետն անդրադարձել են տարբեր ոլորտներում գործակցությանը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Կանելոնես նահանգ և հանդիպում ունեցել նահանգապետ Մարսելո Մետեդիերայի հետ: Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։ ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ։ Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ հայ-ուրուգվայական երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել, ինչի ամենավառ ապացույցը Մոնտեվիդեոյում ...
Կարդալ ավելին »Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։ Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։ «Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը երկրի կյանքում և ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ տարբեր ոլորտներում գործակցության զարգացումն ու ամրապնդումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ...
Կարդալ ավելին »Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը բարձր են գնահատել երկու երկրների բարեկամությունը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոյի հետ: Այդ մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման շրջանակներում կողմերը բարձր են գնահատել հայ-ուրուգվայական հարաբերությունների բարեկամական բնույթը, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը: Դեսպանությունը նշում է, որ զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների, ...
Կարդալ ավելին »