Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՄՊՀ
ՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։ Այդ մասին հայտնում են ՄՊՀ-ից։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց ...
Կարդալ ավելին »ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի OECD-ի ամենամյա համաշխարհային համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։ Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի շուրջ: Քննարկվելու է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի ...
Կարդալ ավելին »Yandex Go-ն օգտատերերին կփոխհատուցի ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ի ակցիայի շրջանակներում. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օգտատերերից ստացել է հարցումներ՝ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդները ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը: Օրինակ՝ ...
Կարդալ ավելին »«Գլոբբինգի» նկատմամբ նշանակել է մոտ 53 մլն դրամի տուգանք․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ...
Կարդալ ավելին »ՄՊՀ-ն ավելի մոտ 750 միլիոն դրամով տուգանել է շահումով խաղերի խոշոր տնտեսավարողներին հովանոցային գովազդի համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ նշանակել է 310 228 000 մլն դրամի չափով և ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝ 430 474 000 ՀՀ դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու համար: Հարուցված վարույթների քննության ...
Կարդալ ավելին »Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինն ավելացել է․ ՄՊՀ-ն՝ առցանց տաքսիների մասին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: ...
Կարդալ ավելին »Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները ...
Կարդալ ավելին »Սիգարետի ներմուծման ծավալները 2022թ.-ին կրճատվել են շուրջ 30%-ով. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Ուսումնասիրությունն իրականացվել է Ամբերդ հետազոտական կենտրոնի հետ համատեղ: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 թվականի համեմատ կրճատվել են շուրջ ...
Կարդալ ավելին »Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խնդիրներ է արձանագրել ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2023 ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձեւավորման, զբաղվածության եւ հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաեւ ՓՄՁ սուբյեկտների եւ վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները: ՄՊՀ-ից հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի եւ զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ ...
Կարդալ ավելին »