Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այդ մասին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ Ավելի վաղ Գուրգեն Արսենյանը հաստատել էր, որ Հայաստանում դիտարկում են իր թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, և որ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։ 2024 թվականի հունիսի վերջին լուրեր տարածվեցին, որ Մոսկվան հաստատել է Արսենյանի ագրեմանը։
Կարդալ ավելին »