Tag Archives: Գուրգեն Արսենյան

Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։

Կարդալ ավելին »

Գուրգեն Արսենյանի մանդատը տրվել է Արմենուհի Ղազարյանին

Օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ՝ ԱԺ պատգամավորի մանդատի տրամադրման օրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին։

Կարդալ ավելին »

ԱԺ նախագահը պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ...

Կարդալ ավելին »

Գուրգեն Արսենյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։  Այդ մասին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։  Ավելի վաղ Գուրգեն Արսենյանը հաստատել էր, որ Հայաստանում դիտարկում են իր թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, և որ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։  2024 թվականի հունիսի վերջին լուրեր տարածվեցին, որ Մոսկվան հաստատել է Արսենյանի ագրեմանը։ 

Կարդալ ավելին »
ajax-loader