Tag Archives: Պենտագոն

Պենտագոնը կտրամադրի ինքնաթիռներ 5 հազար անլեգալ միգրանտների վտարման համար

ԱՄՆ զինված ուժերը մտադիր են ռազմական ինքնաթիռներ տրամադրել ավելի քան 5 հազար ձերբակալված անօրինական միգրանտների արտաքսման համար։ Այս մասին ասված է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսի հայտարարությունում։ «Նախարությունը կտրամադրի ռազմական ինքնաթիռներ՝ աջակցելու ներքին անվտանգության նախարարության արտաքսման թռիչքներին Սան Դիեգոյից (Կալիֆոռնիա) եւ Էլ Պասոյից (Տեխաս) ավելի քան 5 000 անօրինական միգրանտների համար, որոնք ձերբակալվել են մաքսային եւ սահմանային պաշտպանության կողմից», նշվել է փաստաթղթում։ «Նախարարությունը կաջակցի ժամանակավոր եւ մշտական ​​ արգելապատնեշների կառուցմանը՝ լրացուցիչ անվտանգություն ապահովելու եւ սահմանի ապօրինի հատումների, մաքսանենգության դեպքերը նվազեցնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։ «Սա դեռ սկիզբն է։ «Շուտով նախարարությունը կնախապատրաստի եւ կուղարկի լրացուցիչ առաքելություններ՝ երկրի սահմաններին նախագահի կողմից հնչեցված սպառնալիքների ողջ շրջանակին արձագանքելու համար»,- եզրափակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։

Կարդալ ավելին »

Պենտագոնում հերքում են ԱՄՆ կառավարությունում արտաերկրային տեխնոլոգիաների առկայությունը

ԱՄՆ ՊՆ-ն հերքել է նախկին աշխատակցի վարկածն այն մասին, թե ամերիկյան կառավարությունը արտաերկրային տեխնոլոգիաներ ունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սյուզան Հոուֆը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Ներկայում [պաշտպանության] նախարարությունը չի հայտնաբերել որեւէ ստույգ վկայություն, որ չճանաչված անոմալ երեւույթների (UAP- Unidentified Anomalous Phenomena) դիտարկումը ի հայտ է բերել արտաերկրային ակտիվություն»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ ԱՄՆ ՊՆ-ն, ըստ նրա, «չի ...

Կարդալ ավելին »

Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Վաշինգտոնի հաստատուն աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը: «Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այսօր (օգոստոսի 4-ին) զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունն Իսրայելի անվտանգությանն ու ինքնապաշտպանության իրավունքին Իրանի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, հութիների և Իրանի կողմից աջակցվող մյուս ...

Կարդալ ավելին »
ajax-loader