Եթե Հայաստանի Ազգային ժողովն ընդունի համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ապա հանրապետությունում կհայտնվի սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին։ Այս մասին ապրիլի 30-ին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ եթե նման իրադարձություններ զարգանան, ապա 2025թ. իր ղեկավարած հանձնաժողովի անունը կարող է փոխվել եւ դառնալ մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ «Հատկանշական է նաեւ, որ 2024թ. հանձնաժողովը 3 մլրդ դրամից ավելի տուգանք է սահմանել, որն աննախադեպ մեծ թիվ է»,- ավելացրել է Գեւորգյանը։
Կարդալ ավելին »Tag Archives: Կենտրոնական
Բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալու դեպք
Բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն: «Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական ...
Կարդալ ավելին »