Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի սեպտեմբերի 19-20-ը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սփյուռքահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ինքնատիպ ցուցադրությունն աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետների հանրահռչակմանն ու Հայաստանում նրանց ճանաչմանն ուղղված կարևոր գործառույթ ունի, որը ձևավորում է նաև մշակույթի բնագավառում շարունակաբար ամրապնդվող համագործակցության ու փոխազդեցության կայուն ...
Կարդալ ավելին »Tag Archives: ազգային պատկերասրահ
Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
«Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ներկայացված է «Բունկեր» խմբի աբստրակցիոնիստներ Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչի (Հաջյան), Մարտին Պետրոսյանի, Օֆենբախի (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտի (Աշոտ Ղազարյան) քառասուներկու ստեղծագործություն։ Ստեղծագործությունները գործարար և արվեստի հավաքորդ Սերգեյ Ջավադյանի ընտանիքը, որն արտերկրում է, նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝ հանրությանը հնարավորություն ընձեռելով ...
Կարդալ ավելին »