Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի քանի բնակելի շենքեր իսրայելական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից ենթարկվել են ավելի քան քսան ավիահարվածի։ Այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը, որը պնդում է, թե թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, մերժել է Լիբանանի պաշտոնական խնդրանքը՝ հրադադարի մոնիթորինգի հանձնաժողովի միջոցով ստուգելու Իսրայելի մեղադրանքները և ...
Կարդալ ավելին »Tag Archives: Բեյրութ
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Զարեհ Սինանյան
Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։ Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։ «Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, ...
Կարդալ ավելին »Իսրայելը կրկին հարված է հասցրել Բեյրութի հարավին
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային Դահիեի շրջանին։ Այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)՝ շեշտելով, որ հարվածի թիրախը եղել է «Հեզբոլլահ» շարժման զինամթերքի ստորգետնյա պահեստը: «Մինչև հարվածը բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու քաղաքացիական անձանց պատճառվող վնասը, այդ թվում՝ տվյալ շրջանի բնակչությանը նախապես զգուշացումներ տալով», – գրված է ԻՊԲ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է նաև, որ ...
Կարդալ ավելին »Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր
Երկուշաբթի գիշերը 4 մարդ է զոհվել Բեյրութի կենտրոնում բնակելի տան վրա իսրայելական հարվածի հետևանքով․հայտնում է BBC-ն՝ հղում անելով AFP-ին: Իսրայելական անօդաչուն հարված է հասցրել «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորման անդամներին պատկանող Կոլայի շրջանում գտնվող շենքին։ Դեպքի վայրից արված կադրերում երևում է, որ քանդվել է բազմաբնակարան շենքի հարկերից մեկը։ Հարվածից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։ «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» (PFLP) կազմակերպությունում հայտարարել են, ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին
Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ): «ԻՊԲ-ն թիրախային հարված է հասցրել Բեյրութին։ Մանրամասները կհաջորդեն», – գրել է ԻՊԲ-ն իր Telegram ալիքում։ Իր հերթին The Times of Israel-ը, հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հարվածը հասցվել է ոչ թե Լիբանանի մայրաքաղաքին, այլ նրա հարավային արվարձան Դահիային, որը համարվում է «Հեզբոլլահ»-ի հենակետը: ...
Կարդալ ավելին »Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները․ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։ Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող ...
Կարդալ ավելին »