2021-2024թթ. արձանագրվել է պարեկային ոստիկանության ծառայողներին կաշառք տալու 96 դեպք։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։ Մասնավորապես, Երեւանում արձանագրվել է կաշառք տալու 67 փորձ, որոնք արձանագրվել են հենց պարեկային ծառայության կողմից, իսկ մարզերում՝ 29 դեպք։ «Բնականաբար, այս բոլոր դեպքերում պարեկային ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել այն իրավախախտներին, որոնք համարձակվել են կաշառք առաջարկել իրավակարգի ներկայացուցչին»,- հավաստիացրել է Սարգսյանը։
Կարդալ ավելին »Tag Archives: պարեկային
Բեռնատարի պոկված անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդը պարեկային ծառայության կողմից շնորհակալագրի է արժանացել
Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը փետրվարի 17-ին հանդիպել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդ Ազբեկ Ներսիսյանին։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Արթուր Խուդինյանը շնորհակալագիր է հանձնել նրան՝ անձնական նախաձեռնությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։ ՆԳ նախարարությունը կարևորում է երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ, պատասխանատու վերաբերմունքը։ Փետրվարի 7-ին տեսանյութ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ պարեկային ոստիկանության ձևավորմանը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Իր խոսքում Զեյան նշել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ ...
Կարդալ ավելին »