Կառավարությունն իր յսօրվա՝ հունիսի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՆԻ ՖԼԱՈՒԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ջերմոցներ։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել ծաղիկներ, մասնավորապես՝ վարդեր։ Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և վարդերի արտադրության կազմակերպման արդիական մեթոդներով։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։ Ծրագրի ...
Կարդալ ավելին »