Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար է նշանակել Շոն Քարանին, որը հսկում էր հանրապետականին Փենսիլվանիայի նախընտրական հանրահավաքում, երբ տեղի ունեցավ մահափորձը։ «Ինձ համար պատիվ է առաջադրել Շոն Քարանին որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության հաջորդ տնօրեն», – գրել է Թրամփը Truth Social-ում: Նախագահի խոսքով՝ Քարանը իրավապահ մարմինների ոլորտում 23 տարվա փորձ ունի՝ սկսած 2001թ. ԱՄՆ Գաղտնի ծառայությունից: «Նա ապացուցեց իր անվախությունը, երբ վտանգի ենթարկեց կյանքը՝ օգնելով փրկել իմը մարդասպանի գնդակից Բաթլերում (Փենսիլվանիա): Ես վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունն ավելի ուժեղ կդարձնի, քան երբեւէ»,- ասել է նախագահը։ 2024թ. հուլիսի 13-ին Թրամփի դեմ մահափորձ կատարվեցն Բաթլերում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա թեթեւ վիրավորվել է ականջից։ Կրակողը՝ 20-ամյա ամերիկացի Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։ Մահափորձից հետո Քիմբերլի Չիթլը հրաժարական տվեց ծառայության տնօրենի պաշտոնից։ Նրան ժամանակավորապես փոխարինել է Ռոնալդ Ռոուն։
Կարդալ ավելին »Tag Archives: Թրամփ
Թրամփը չեղարկել է նախորդ վարչակազմի մոտ 80 որոշում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո՝ կողմնակիցների ներկայությամբ կայացած հանրահավաքում, ստորագրել է նախագահ Ջո Բայդենի 78 գործադիր որոշումները չեղարկելու մասին հրամանագիրը։ Ստորագրելուց առաջ նա ասաց, որ «չեղյալ կհայտարարի նախորդ վարչակազմի մոտ 80 կործանարար և արմատական կատարողական ակտեր», հավելելով, որ «դրանք բոլորն անվավեր են լինելու մոտ հինգ րոպեի ընթացքում»։ Բացի այդ, նա հրամանագրեր է ստորագրել մինչև նոր վարչակազմի ձևավորման ավարտը պետական ...
Կարդալ ավելին »Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ Կիևի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիր չկնքելով. Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «ավելի լավ կանի իր համար», եթե ավարտի պատերազմն Ուկրաինայում՝ ավելացնելով, որ Պուտինի «գործերը այնքան էլ լավ չեն», եւ Ռուսաստանը մեկ միլիոն զինվոր է կորցրել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։ «Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների առջեւ՝ հրամանագրերի ստորագրումից հետո: «Ռուսաստանն ավելի մեծ է, քան Ուկրաինան, նրանք ավելի շատ զինվորներ ունեն, որոնց կարող են կորցնել, բայց տարօրինակ է նման ձեւով երկիր ղեկավարելը»: Նա նաեւ ասել է, որ ցանկանում է շուտով հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն հանդիպման օրը դեռ որոշված չէ։ «Մարդկանց մեծ մասը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթում»,- ասել է Թրամփը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գրեթե երեք տարի տեւած պատերազմի մասին: «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ նա [Պուտինն] ավարտի այս պատերազմը»։ Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հակամարտությունը դադարեցնելու պայմանագիր կնքել, իսկ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարք։ «Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք Պուտինը ցանկանում է դա։ Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չկնքելով»,- ասել է Թրամփը։ Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության հարցին՝ Թրամփը նշել է, որ նախընտրում է մաքսատուրքերը պատժամիջոցներից։
Կարդալ ավելին »Թրամփը նախատեսում է ստորագրել մոտ 100 հրամանագիր երդմնակալությունից անմիջապես հետո
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է պաշտոնավարման առաջին օրը ստորագրել գրեթե 100 հրամանագիր: Այս մասին հայտնել են լրագրողները։ «Պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում ես կստորագրեմ տասնյակ հրամանագրեր, որոնց թիվը կհասնի հարյուրի»,- մեջբերել են լրագրողները ԱՄՆ ընտրյալ նախագահի խոսքերը։ Թրամփն ավելացրել է, որ փաստաթղթերն ուղղված են լինելու «շատ բաների չեղարկմանը, որոնք արել է [ԱՄՆ հեռացող նախագահ Ջո] Բայդենը»։ Ավելի վաղ Թրամփի ընտրական շտաբի տնտեսական գծով ավագ խորհրդական Սթիվեն Մուրն ասել էր, որ պետության նոր ղեկավարը կարող է ստորագրել 50-100 հրամանագրեր իր պաշտոնավարման առաջին օրը, իսկ հաջորդ շաբաթներին սպասվում է ավելին: Տնտեսագետը կարծում է, որ հրամանագրերի մեծ մասը նվիրված է լինելու էներգետիկ խնդիրներին։ Թրամփն, օրինակ, կարող է չեղարկել Բայդենի հրամանները՝ կապված ...
Կարդալ ավելին »Թրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, որը խոշոր հրդեհից այրվել էր 2019 թ. ապրիլին։ Սա կլինի նոյեմբերին ընտրվելուց հետո Թրամփի առաջին օտարերկրյա ուղևորությունը։ Իր Truth Social սոցիալական հարթակում Թրամփը, որը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, գովել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը տաճարը վերականգնելու համար։ «Պատիվ ունեմ հայտնելու, որ շաբաթ օրը մեկնելու ...
Կարդալ ավելին »Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է հեռուստահաղորդավար Հեգսեթի թեկնածությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ամերիկացի հեռուստահաղորդավար և նախկին զինվորական Փիթ Հեգսեթի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Հանրապետականի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։ «Ինձ համար պատիվ է հայտարարել պաշտպանության նախարարի պաշտոնում Փիթ Հեգսեթի թեկնածությունը», – ասվում է այտարարության մեջ: «Փիթը կոշտ է, խելացի և հավատում է Ամերիկան առաջին տեղում դնելուն»: Փիթի հետ Ամերիկայի թշնամիները կիմանան, ...
Կարդալ ավելին »Մասկի America PAC-ը մոտ 200 մլն դոլար է ծախսել Թրամփին աջակցելու համար
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի America PAC քաղաքական կոմիտեն մոտ 200 մլն դոլար է ծախսել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու համար նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տեղեկացմամբ՝ Մասկի կոմիտեն ծախսել է 200 մլն դոլար Թրամփին աջակցելու համար։ Ինչպես նշել է գործակալությունը, դա «նոր ստանդարտ է հաղորդում այն բանին, թե ինչպես ...
Կարդալ ավելին »Ռոբոտ-շունը հսկում է Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։ NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։
Կարդալ ավելին »Թրամփը կոնգրեսական Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը. WSJ
ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը իր վարչակազմում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ինչպես նշվել է, սա կարեւոր պաշտոններից մեկն է, այն զբաղեցնող պաշտոնյան համակարգում է բոլոր գերատեսչությունների աշխատանքը, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերի համար, զեկուցում ...
Կարդալ ավելին »Թրամփը որոշել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ կազմակերպել երդմնակալությունից անմիջապես հետո
Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանին եւ Ուկրաինային «նստեցնել» բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը, ասել է նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփը հնարավորություն է ստացել քննարկելու խաղաղության համաձայնագիրը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ եւ պատրաստվում է որքան հնարավոր է շուտ վերջ դնել ռազմական հակամարտությանը նրանց միջեւ։ Թրամփի երդմնակալությունը կայանալու է ...
Կարդալ ավելին »