Tag Archives: Թրամփ

Թրամփը տիկնոջ հետ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կնոջ՝ Մելանյայի հետ մասնակցելու են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։ Այդ մասին ԱՄՆ առաջնորդը հրապարակում է տեղադրել Truth Social հարթակում։ «Ես և Մելանիան ներկա ենք գտնվելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Հռոմում։ Մենք անհամբեր սպասում ենք այնտեղ լինելուն», – գրել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Ֆրանցիսկոս պապը «լավ ...

Կարդալ ավելին »

Թրամփի վարչակազմը 2,2 մլրդ դոլարով սառեցրել է Հարվարդի համալսարանի միջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է Հարվարդի համալսարանի մի քանի տարվա դրամաշնորհները 2,2 միլիարդ դոլարի չափով, ինչպես նաև մի քանի տարվա պայմանագիրը՝ 60 միլիոն դոլարի չափով, այն բանից հետո, երբ համալսարանը մերժել է Սպիտակ տան ներկայացրած մի շարք պահանջներ։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։  Հարվարդի համալսարանը հայտարարել էր, որ մերժում է ԱՄՆ վարչակազմի պահանջները՝ փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ։ ...

Կարդալ ավելին »

Թրամփի նոր մաքսատուրքերը կազդեն Tesla-ի արժեքի վրա. Մասկ

Tesla-ի նոր մեքենաների գները կբարձրանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրների առեւտրային սահմանափակումների պատճառով, հաստատել է Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը։ «Կարեւոր է նշել, որ Tesla-ն չի խուսափել վնասներից այս հարցում: Մաքսատուրքերի ազդեցությունը Tesla-ի վրա մնում է էական»,- գրել է միլիարդատերը X-ում: Նրա խոսքով՝ սակագնային սահմանափակումները «կազդեն Tesla-ի մեքենաների պահեստամասերի արժեքի վրա, որոնք մատակարարվում են այլ երկրներից, գնի վրա ազդեցությունը զգալի կլինի»։ Մարտի 26-ին Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի երկրի սահմաններից դուրս արտադրվող բոլոր մեքենաների վրա։

Կարդալ ավելին »

Գրենլանդիան զբոսաշրջության զգալի աճ է գրանցել Թրամփի ուշադրությանն արժանանալու շնորհիվ

Գրենլանդիայում զբոսաշրջիկների թվի զգալի աճ է գրանցվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և մայրաքաղաք Նուուկում նոր միջազգային օդանավակայանի բացման ֆոնին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Երկրի հսկայական սառցե շերտը, սառցադաշտերը, խորը ֆյորդերը և ծովային կենդանիները, այդ թվում՝ կետերը կղզու հիմնական տեսարժան վայրերն են։ Գրենլանդիան միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2025 թ. հունվարին, երբ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ժամանեց Նուուկի ...

Կարդալ ավելին »

Թրամփը նոր Tesla է ձեռք բերել Մասկի ընկերությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք է բերել նոր Tesla մեքենա, ինչպես և խոստացել էր։ Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում Սպիտակ տան առջև կայանված կարմիր Tesla-ի կողքին Թրամփը զրուցել է լրագրողների հետ։ Նրա հետ են նաև Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը և նրա որդին։  Թրամփը կրկին իր աջակցությունն է հայտնել Մասկին՝ նշելով, որ մի խումբ մարդիկ նրա հետ շատ անարդար են վարվում ...

Կարդալ ավելին »

Թրամփը Tesla կգնի՝ աջակցելու Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ Այդ մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։  «Ես վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան  վստահության և աջակցության իսկապես մեծ ամերիկացի Իլոն Մասկի: Ինչո՞ւ նա պետք է պատժվի այն բանի համար, որ գործի է դնում իր հսկայական հմտությունները, ...

Կարդալ ավելին »

Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Bloomberg

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։  Ըստ հրատարակության տվյալների՝ Ուիթքոֆի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։  Այս ուղևորության ենթադրվող ամսաթիվը չի նշվում: Փետրվարի կեսին հենց Ուիթքոֆն էր մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան ...

Կարդալ ավելին »

5 միլիոն դոլար՝ Թրամփի հետ անհատական ճաշկերույթի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում անհատական ճաշը կարող է արժենալ 5 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնում է WIRED ամսագիրը։  Նշված գումարի դիմաց գործարարները կարող են հնարավորություն ստանալ անձամբ ճաշել ամերիկացի առաջնորդի հետ։  Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Մար-ա-Լագոյում կազմակերպված խմբային ընթրիքին մասնակցած հյուրերից յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար է վճարել տեղ ամրագրելու համար: Մարտի ...

Կարդալ ավելին »

Արաբական երկրները հաստատել են Թրամփի՝ Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը․ 53 միլիարդ դոլար

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։ BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։  Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային ...

Կարդալ ավելին »

Թրամփը ռեկորդ է սահմանել՝ Կոնգրեսում հանդես գալով ամենաերկար նախագահական ելույթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է սահմանել՝ մարտի 4-ին Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև հանդես գալով ամենաերկար ելույթով։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։ Նախագահ Թրամփն իր ելույթը եզրափակել է մարտի 4-ի երեկոյան ժամը մոտավորապես 23:00-ին։ Այն տևել է 1 ժամ 39 րոպե՝ դառնալով ամենաերկար ելույթը, որ երբևէ հնչել է Կոնգրեսի երկու պալատների նիստի ժամանակ, լինի ...

Կարդալ ավելին »
ajax-loader