ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանց կոչ է արել դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը: Այդ մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի։ «Նախագահ Թրամփն ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք հովանավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը տարեկան 1,1 տրիլիոն եվրո է ստանում Եվրոպային նավթի վաճառքից», – ...
Կարդալ ավելին »Tag Archives: Թրամփ
Թրամփը բանակցություններ կվարի Հարավային Կորեայի նախագահի հետ
Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի միջև բարձր մակարդակի բանակցություններ վարելու ծրագրի մասին։ Սպիտակ տունը չի ներկայացրել գագաթնաժողովի մանրամասները։ Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն անվտանգության, առևտրի և այլ կարևոր հարցերն այն ժամանակ, երբ «Թրամփի վարչակազմը ձգտում է արդիականացնել դաշինքը՝ ի դեմս ավելի համառ դարձող Չինաստանի», հաղորդում է Yonhap-ը։
Կարդալ ավելին »Թրամփը Չինաստանին կոչ է արել քառապատիկ ավելացնել ԱՄՆ-ից սոյայի գնումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։ «Չինաստանն անհանգստացած է սոյայի պակասով։ Մեր հրաշալի ֆերմերներն արտադրում են ամենաբարձրորակ սոյան։ Հուսով եմ, որ ՉԺՀ-ն արագորեն քառապատիկ կավելացնի սոյայի մատակարարման իր պատվերները։ Դա նաև միջոց է էականորեն կրճատելու Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առևտրային դեֆիցիտը»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ վստահեցնելով, որ կապահովվի պատվերների արագ կկատարումը։ ...
Կարդալ ավելին »Օգոստոսի 1-ից՝ պղնձի 50% մաքսատուրք․ Թրամփն ԱՄՆ ներմուծվող մետաղի համար հարկ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պղնձի ներմուծման 50-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին: Այդ մասին նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում: «Ստանալով մեր ազգային անվտանգության հանգամանալից գնահատականը՝ ես հայտարարում եմ 2025 թվականի օգոստոսի 1-ից պղնձի 50% մաքսատուրքի սահմանման մասին»,- ասել է Թրամփը: Նախագահի խոսքով՝ պղինձն ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ կիսահաղորդիչների, ինքնաթիռների, նավերի, զինամթերքի, կուտակիչների, ռադարային համակարգերի, հակահրթիռային պաշտպանության ...
Կարդալ ավելին »Իսրայելի վարչապետը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ Այդ մասին Իսրայելի ղեկավարը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքից առաջ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Նեթանյահուն Թրամփին է ներկայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովին ներկայացված իր նամակը՝ իր հիացմունքը հայտնելով նախագահի՝ «խաղաղության և անվտանգության ձգտման» համար։ «Մինչ մենք խոսում ենք, նա երկիրը երկրի, տարածաշրջանը ...
Կարդալ ավելին »Թրամփը խոսել է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու ցանկության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգներին հարկավոր լինի կրկին ռազմական ուժ գործադրել Իրանի դեմ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում Թրամփին հարցրել են, թե որ դեպքում Վաշինգտոնը պատրաստ կլինի ևս մեկ հարված հասցնելու Իրանին։ «Հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի դա անել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ [մենք] ցանկանանք դա անել», – ...
Կարդալ ավելին »Թրամփի պրոտեկցիոնիստական միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։ Ինչպես ...
Կարդալ ավելին »BRICS-ին սատարող երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ BRICS-ի քաղաքականությունը սատարող երկրների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% մաքսատուրքեր։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ցանկացած երկիր, որը սատարում է BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությունը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի։ Բացառություններ չեն լինի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Մեկ այլ հրապարակման մեջ նա նշել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան վարչակազմը տարբեր երկրներին ...
Կարդալ ավելին »Թրամփը կարծում է, որ Պուտինը չի ուզում ավարտել պատերազմը, և դա «շատ վատ է»
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե իր ռուս գործընկերը մտադիր է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և «դա շատ վատ է»։ BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ հուլիսի 4-ին նախատեսում է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի վաղ, Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել զենքի մատակարարման հարցը։
Կարդալ ավելին »Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձից, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին ...
Կարդալ ավելին »