ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս մասին հանրապետականը հայտնել է Վաշինգտոնի հանրահավաքում, Capital One մարզասրահում։ «Ես կկանգնեցնեմ քաոսը Մերձավոր Արեւելքում եւ կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Tag Archives: թրամփ
Օրբանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն ողջունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Միացյալ Նահանգների քաղաքական պատմության մեծագույն վերադարձը։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին իր մեծ հաղթանակի կապակցությամբ։ Շատ անհրաժեշտ հաղթանակ ամբողջ աշխարհի համար», – գրել է նա։ ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք ...
Կարդալ ավելին »Թրամփի հաղթանակի դեպքում Մասկը կկրճատի ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով
Իլոն Մասկը կիրակի հայտնել է, որ կարող է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով՝ առաջարկելով այդ խնդրի լուծման իր տեսլականը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։ «Կարծում եմ՝ մոտ 2 տրլն դոլար։ «Այդ բոլոր կրկնակի ծախսերը՝ հարկեր են, լինեն ուղիղ թե անուղղակի, ձեր փողերը իզուր են ծախսվում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թրամփի աջակիցների զանգվածային հանրահավաքում «Մեդիսոն Սքվեր Գարդենում»։ ...
Կարդալ ավելին »Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից․ Reuters/Ipsos-ի հարցումների
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այդ մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։ Հարիսին աջակցություն է հայտնել ընտրողների 44 %-ը, Թրամփին՝ 42 %-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ին՝ այն բանից հետո, երբ Բայդենը հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսին որպես դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու աջակցելու մասին։ Reuters-ը նշում ...
Կարդալ ավելին »Հրապարակվել են մանրամասներ Թրամփի դեմ մահափորձն իրականացնող երիտասարդի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացրած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ, երբ հանդիսատեսի շարքում մի քանիսը նկատել են նրա տարօրինակ վարքը միջոցառման վայրից դուրս։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Այս մասին տեղեկություն ստանալուց հետո իրավապահները սկսել են որոնումները, սակայն նրան գտնել չի ...
Կարդալ ավելին »Դատավորները մերժել են Թրամփի՝ իր դեմ մեղադրանքները հանելու հայտը
Հինգշաբթի օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական դատավարությունները վերահսկող երկու դատավորներ մերժել են նրա հայցը, որով նա խնդրում էր հրաժարվել Ջորջիայում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ Թրամփի փորձերի և գաղտնի փաստաթղթերի անօրինական տիրապետման հետ կապված մեղադրանքները, որոնք նախկին նախագահն իր հետ տարել էր այն բանից հետո, հեռանալով Սպիտակ տնից, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Բացի այդ, Թրամփի դաշնակիցներից մեկը՝ ...
Կարդալ ավելին »Կոլորադոյի դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել
Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող առաջադրվել 2024 թ․ նախագահական ընտրություններին։ Դատարանը դա հիմնավորել է նրանով, որ Թրամփը ներգրավված է եղել խռովության մեջ, ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։ CNN-ը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը Կոլորադո նահանգում ...
Կարդալ ավելին »Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածով. առավելագույն պատիժը՝ մինչև 136 տարի ազատազրկում
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ` քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը ...
Կարդալ ավելին »Դոնալդ Թրամփը ձերբակալվել է
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ձերբակալության կապակցությամբ Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ, որ «նման բան տեղի է ունենում Ամերիկայում»: Կալանքը կտևի մինչև նրան մեղադրանք առաջադրելը։ Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և ...
Կարդալ ավելին »