ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել 728 միլիոն դոլար հատկացնել տիեզերքում հետախուզական գործողությունների իրականացման համար: Այդ մասին Breaking Defense լրատվական հարթակին հայտնել է ՆԱՏՕ-ի Տիեզերական ուժերի միացյալ հրամանատարության գնդապետ Ջոնաթան Ուիթեքերը: Տրամադրված միջոցները կհատկացվեն Տիեզերական տարածությունում դաշինքի գործողությունների իրականացման կենտրոնի ներուժի զարգացման համար: Կստեղծվի տվյալների հատուկ արխիվ՝ կապված տիեզերքում ընթացիկ իրավիճակի, հետախուզության, տիեզերական տարածությունում դիտարկման և տեղազննության հետ: Ծրագրի համար տվյալները կտրամադրվեն ՆԱՏՕ-ի ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի մոտ 34 հազար զինծառայող զորավարժությունների կմասնակցի Լեհաստանում
Լեհաստանում սեպտեմբերին նախատեսված զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների շուրջ 34 հազար զինծառայողներ: Այդ մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։ Iron Defender («Երկաթե պաշտպան») կոդային անվանմամբ համալիր զորավարժությունները 2025 թվականին Լեհաստանի զինված ուժերի ամենախոշոր և ամենակարևոր ուսումնական նախաձեռնություններից է։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն ցամաքում, ծովում, օդում և կիբեռտարածությունում: Հայտարարությունում ընդգծվում է, որ դաշնակիցները Լեհաստանի զինված ուժերի ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՀՕՊ հնարավորությունները 400%-ով բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համարում է, որ դաշինքի հակաօդային պաշտպանության հնարավորությունները պետք է 400%-ով ավելացվեն: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին Ռյուտեն կհայտարարի Լոնդոնում Chatham House-ի համաժողովում իր ելույթում, որից հատվածներ է տարածել նրա մամուլի ծառայությունը։ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatnam House) Ռյուտեն կպնդի, որ զսպման և պաշտպանության հուսալի մակարդակ պահպանելու համար ՆԱՏՕ-ին հարկավոր է հակահրթիռային պաշտպանության աճ 400%-ով։ ...
Կարդալ ավելին »Մասկը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի
Վերջերս ստեղծված ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը խոսել է ՆԱՏՕ մանրակրկիտ վերանայման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել դաշինքի աշխատանքից եւ սպառնացել հանել ԱՄՆ-ը կազմակերպությունից, եթե եվրոպական երկրներն ավելի ակտիվ դեր չստանձնեն սեփական անվտանգության ապահովման գործում։ «ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի»,- գրել է Մասկը սոցցանցերում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, որն ասել էր, թե Սառը պատերազմն ավարտվել է, եւ ՆԱՏՕ-ն «անցյալի մնացորդ» էր անվանել։ Հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Թրամփը հայտնել է, որ մտադիր է ՆԱՏՕ անդամ բոլոր երկրներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ 5 տոկոսին:
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել խնդիրները Վրաստանի ընտրություններում
Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել ապահովել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների հետաքննությունը, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները, այ դհայտարարությունը հրապարակել է ՆԱՏՕ մամուլի քարտուղար Ֆարա Դահլալան։ Մամուլի քարտուղարը նշել է, որ դիտորդների միջազգային առաքելությունը նշել է մրցակցության անհավասար պայմանները քաղաքական ուժերի միջեւ Վրաստանի ընտրություններում, ինչը խափանում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ։ «Ընտրությունների հետ կապված խախտումների մասին տեղեկությունները պետք ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ
ՆԱՏՕ-ի ավելի քան 500 000 զինծառայողներ ներկայում գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է դաշինքի խոսնակ Ֆարահ Դախլալան: «2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն ենթարկվել է մեր հավաքական պաշտպանության ամենանշանակալից փոխակերպությանը վերջին սերնդի ընթացքում: Մենք իրականացրել ենք ամենաընդգրկուն պաշտպանական ծրագրերը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և այժմ ավելի քան 500 000 զինծառայողներ գտնվում են բարձր պատրաստության ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ն 2025-ին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը ներդրում է արել տեխնոլոգիական ընկերությունում
ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը ներդրումներ է արել արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ռոբոտներ և կիսահաղորդիչներ մշակող ընկերություններում: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ֆինանսավորվել են ARX Robotics-ը՝ քաղաքացիական և ռազմական նպատակներով ռոբոտաշինական գործունեության համար, Fractile AI-ը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար: iCOMAT-ը ՆԱՏՕ-ից ներդրումներ է ներգրավվել օդատիեզերական արդյունաբերության համար, իսկ Space Forge-ը՝ տիեզերքում կիսահաղորդչային նյութերի արտադրության համար: Ներդրումային նպատակներն են «դաշինքի տեխնոլոգիական ...
Կարդալ ավելին »Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին
Հայաստանը մասնակցում է Մոլդովայում մայիսի 20-ին մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Regex 2024 շտաբային վարժանքներին: Այդ մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մեկնարկած զորավարժություններն անցկացվում են մայիսի 20-24-ը։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) մոտ 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։ «Զորավարժությունը կազմակերպվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության աջակցությամբ և ուղղված է զորավարժությունների ...
Կարդալ ավելին »Օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան
Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Արգենտինյան “Todos Noticias” հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր ...
Կարդալ ավելին »