Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: ՄԻՊ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՄԻՊ
ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի հարազատների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ ...
Կարդալ ավելին »Արցախի ՄԻՊ-ը փաստեր է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը փաստե էր հավաքագրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան ուղևորվող բուժառու Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման վերաբերյալ։ Արցախի ՄԻՊ գրասենյակը տեղեկացրել է. «Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ...
Կարդալ ավելին »ՄԻՊ ներկայացուցիչը ԵԽ-ում ներկայացրել է ՀՀ-ի հետ գործակցության փորձը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։ Միջոցառմանն անդրադարձ է ...
Կարդալ ավելին »Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է․ Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակելու հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ սուպերմարկետն ամբողջությամբ դատարկ է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը տառապանքներ է պատճառում 120 հազար մարդու, այդ ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայից մարդու իրավունքների խախտումների մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների ...
Կարդալ ավելին »Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս` արցախյան ճգնաժամի շուրջ
Այս պահին ընթանում է հեռուստակամուրջ-ասուլիս Հայաստանի և Արցախի միջև: Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսը նվիրված է շրջափակման հետեւանքով Արցախում խորացող ճգնաժամին: Ստեփանակերտում, Արցախի հանրային հեռուստատեսության տաղավարում, լրագրողների հարցերին պատասխանում են ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իսկ Երեւանում, «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին: ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ն արձանագրել է, թե ինչ պայմաններում են պահվում Ադրբեջանի կալանավորված զինծառայողները Հայաստանում
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։ Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ