Tag Archives: ՄԻՊ

Երբ առողջական խնդիրներով զորակոչիկը ներգրավվում են ԶՈՒ-ում, ծառայության պայմանները հանգեցնում են խնդիրների սրմանը. ՄԻՊ

Զորակոչիկները, որոնք ունեն առողջական խնդիրներ և ներգրավվում են Զինված ուժեր, ծառայության պայմանները հանգեցնում են խնդիրների սրմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։ Նա նշեց, որ ծառայության ընթացքում պայմանները փոխվում են. քաղաքացիական կյանքում նույն ...

Կարդալ ավելին »

Մարդիկ բողոքում են, որ առողջական կոնկրետ խնդիրների հետ կապված զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրվում. ՄԻՊ աշխատակից

Ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների հիմնական ուղղվածությունը նույնությամբ մնացել են, խնդիրները վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։ Նրա խոսքով, բողոքների մեծամասնությունը վերաբերում է հենց հետազոտություններին, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններին, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը հրապարակել է ՔԿՀ-ներում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ուսումնասիրություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ։ Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։ Ուսումնասիրված 19 քրեական վարույթից 17-ը վերաբերել է տուժողի «քաղաքական կամ այլ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» ծրագրի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 24-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված կայուն և արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման շրջանակում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, ...

Կարդալ ավելին »

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ․ ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ։ Այդ մասին նշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ իր ողերձում։  «Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.  «Հարգելի՛ երիտասարդներ, օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ:  Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է: Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն: ...

Կարդալ ավելին »

Բռնությունը ոչ միայն պիտի դատապարտելի լինի, այլև պիտի պատշաճ քննություն իրականացվի. ՄԻՊ–ը՝ փաստաբանի եղբոր ծեծի մասին

Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դրանք, միանշանակ, ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն պետք է իրականացնեն համապատասխան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։ «Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը հրապարակային է եղել։ Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ի աջակցությամբ առողջական հիմքով պայմանավորված, զորակոչիկին տրամադրվել է տարկետում

Զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։ Այս մասին հաղորդում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader