Tag Archives: ՄԻՊ

ՄԻՊ-ը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համատեղ հետաքրքրության հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի ազատազրկման վայրեր

Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։ Նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների իրացման հնարավորությունները։ Մշտադիտարկման այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը վտանգավոր է համարում իրավապահների կողմից անմեղության կանխավարկածի չպահպանման միտումները

Արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հիմնվելով ՄԻՊ աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքների վրա:  Հայտարարության մեջ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն անդրադարձել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։   «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը կարևորում է ատելության խոսքի համար վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը

Ատելության խոսքը շարունակում է մնալ Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկը։  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով դրա վտանգավոր հետևանքները հասարակական և իրավական հարաբերությունների համար։ Անահիտ Մանասյանը շեշտեց, որ ատելության խոսքը խթանում է բազմաթիվ այլ հանցագործությունների և խտրականության տարածումը։ «Ընդհանրապես, ատելության խոսքի հետ կապված խնդիրը Հայաստանում միանշանակ ամենահրատապներից է, որովհետև սա շատ բացասական երևույթ է, որը ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը հրապարակել է Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման խնդիրներին վերաբերող արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են։ Հաշվի առնելով հարցի հրատապությունն ու անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը ողջունում է  ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ հայտարարությունը:   ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարներն, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։  Պաշտպանն ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-18-ին Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։ ՄԻՊ-ից hայտնում են, որ մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։ Անահիտ ...

Կարդալ ավելին »

Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ՄԻՊ-ի աշխատակազմը տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել այցեր տարբեր ուսումնական հաստատություններ և հյուրընկալել ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության վերաբերյալ։ 2025 թվականի ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն են։ Հանդիպման ընթացքում երեխաներին ...

Կարդալ ավելին »
ajax-loader