Կանադական մի քանի սրճարաններ իրենց կերակրացանկում փոխել են ամերիկանո անվանումը կանադիանոյով՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ անհամաձայնության, գրել է The Washington Post-ը (WP): Ինչպես նշել է պարբերականը, սրճարանները դժգոհ են Օտտավայի դեմ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրությունից, ինչպես նաեւ Թրամփի հռետորաբանությունից, որը բազմիցս հայտարարել է հյուսիսամերիկայն պետությունը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու ցանկության մասին։ Անվանափոխման արշավը սկսել է Բրիտանական Կոլումբիայի Kicking Horse սրճարանը՝ կոչ անելով մյուս հաստատություններին հետեւել իր օրինակին: Սոցցանցերում այդ միտքն անհեթեթություն են համարել՝ հիշեցնելով անվան ծագումը։ Ենթադրվում է, որ այն ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ամերիկացի զինվորներն Իտալիայում արշավի ժամանակ իտալական սուրճը, որը համարվում էր չափազանց թունդ, նոսրացրել են ջրով: Շուտով Kicking Horse-ը հանել է գրառումը, բայց Բրիտանական Կոլումբիայի եւ Տորոնտոյի որոշ հաստատություններ աջակցել են գաղափարին եւ փոխել ըմպելիքի անվանումը կերակրացանկում։
Կարդալ ավելին »Tag Archives: սրճարան
Կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված Մերգելյանի այգին կփոխվի
Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Այդ մասին նշվել է այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: Վերակառուցման նախագծով այգու կանաչ հատվածը կընդլայնվի:
Կարդալ ավելին »