Դեռևս չպարզված հանգամանքներում մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ