Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հայց ներկայացնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Այդ մասին ճեպազրույցում տեղեկացրել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։ «Վրաստանի նախագահը հայցով դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին՝ այսպես կոչված ռուսական օրենքին։ Հիշյալ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Tag Archives: օտարերկրյա գործակալ
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
ԱՄՆ-ն որոշում է ընդունել այցագրային սահմանափակումներ մտցնել մի շարք վրացի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատման հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների և վերջերս նրա հայտարարությունների և հռետորաբանության առնչությամբ…. Մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար», – ասել ...
Կարդալ ավելին »Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն
Վրաստանի խորհրդարանը կկարողանա հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը նա դրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Դե իհարկե, խորհրդարանը կհաղթահարի այդ վետոն, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրենքը վրացական է»,- Պապուաշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Խորհրդարանի նախագահը հստակեցրել է, որ տեղի կունենա խորհրդարանի ...
Կարդալ ավելին »