Tag Archives: շինհրապարակ

Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. քաղաքապետ

էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում  արդեն իսկ առկա է տեղեկատվություն՝  կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներին տրամադրված շինթույլտվությունների ու աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 17-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Համակարգն էլեկտրոնային շինթույլտվությունների, հետագծերի քարտեզավորման, աշխատանքների ընթացքի արձանագրման, ժամկետների և որակի վերահսկման ու վերլուծության    հնարավորություն է տալու: Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. ...

Կարդալ ավելին »

Ընդունվելու է միայն որակյալ արդյունքը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջել է շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք ծրագրերի շինարարական հրապարակներում։  Ինչպես տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Կոտայքի մարզում նա հետևել է Հրազդան համայնքում «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի մասնագետների, ծրագիրն իրականացնող նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվել են արդեն իրականացված և նախատեսվող շինարարական աշխատանքները, ...

Կարդալ ավելին »

Շրջայցեր` Երևանի շինհրապարակներում. Ընդամենը 16 կառուցապատող է օդի որակի չափիչ սարք տեղադրել. Ավինյան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: ...

Կարդալ ավելին »
ajax-loader