Tag Archives: Իրանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։  Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով Իրանի նախագահի հետ հանդիպման տեսանյութը։  ՀՀ վարչապետը կմասնակցի Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։ 

Կարդալ ավելին »

ԻԻՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի նախագահի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ զորակցություն հայտնելու համար

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը՝ Իրանի նախագահի, ԱԳ նախարարի  և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ ԻԻՀ կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը  հայտնելու համար։ «Մեր անկեղծ շնորհակալության ու երախտագիտության խոսքն  ենք հայտնում հարևան և բարեկամ Հայաստանի ազնվաբարո ժողովրդին ու կառավարությանը ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով հանգուցյալ ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:  Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Աշխարհի առնվազն ութ երկրներում, այդ թվում՝ Իրանում, սուգ է հայտարարվել ուղղաթիռի կործանման հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ողբերգական միջադեպից հետո սուգ են հայտարարել Իրաքը, Լիբանանը, Պակիստանը, Սիրիան։ Այս երկրներին են միացել նաև Հնդկաստանը Տաջիկստանը և Թուրքիան։ Երկրների մեծ մասում հայտարարված է մեկօրյա սուգ, միայն Սիրիայում և Լիբանանում այն ...

Կարդալ ավելին »

Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ պաշտոնական սուգը կշարունակվի երեք օր», – նշված է վարչապետի հատուկ կարգադրության մեջ։ Բացի այդ, ըստ կարգադրության, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը կփոխվեն ցավալի իրադարձությանը համապատասխան։ ...

Կարդալ ավելին »

Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ Այդ մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։ Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։ «Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու առնչությամբ

 Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։ «Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս ...

Կարդալ ավելին »

Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը, մինչև ընտրությունների անցկացումը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրություններ նախագահի մահվանից հետո 50 օրվա ընթացքում։ Իրանի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader