Ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ Ժան-Միշել Ժարի բացառիկ համերգով մայիսի 12-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկեց STARMUS փառատոնը։ Գիտության և երաժշտության՝ նմանը չունեցող այս փառատոնն արդեն յոթերորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ամենափայլուն գիտնականներին, աստրոնավտներին ու երաժիշտներին։ Փառատոնի հիմնական առաքելությունը մեկն է՝ գիտությունը մատչելի և հասկանալի դարձնել հանրության լայն զանգվածներին։ Մեկնարկի համերգն անցկացվեց «Կամուրջ ապագայից» («Bridge from the Future») խորագրի ներքո։ ...
Կարդալ ավելին »