Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Երևան-Պերմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 45-ամյա Լյուբով Բ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Կարդալ ավելին »