Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան խաղերը: Մայիսի 7-ին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական թիմը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Մայիսի 8-ին կկայանա «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը: Այս ակումբների առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: Չեմպիոնների լիգայի 2023-2024 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:
Կարդալ ավելին »