Գրենլանդիայում զբոսաշրջիկների թվի զգալի աճ է գրանցվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և մայրաքաղաք Նուուկում նոր միջազգային օդանավակայանի բացման ֆոնին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Երկրի հսկայական սառցե շերտը, սառցադաշտերը, խորը ֆյորդերը և ծովային կենդանիները, այդ թվում՝ կետերը կղզու հիմնական տեսարժան վայրերն են։ Գրենլանդիան միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2025 թ. հունվարին, երբ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ժամանեց Նուուկի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գրենլանդիա
Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 31 պատգամավորական մանդատի համար կպայքարեն վեց կուսակցությունների 231 ներկայացուցիչներ։ Քվեարկությանը կմասնակցի կղզու մոտ 40 հազար ընտրող։ Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ակնկալվում է, որ արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Դանիայի հետ Գրենլանդիայի ապագա հարաբերությունների համար, հատկապես Արկտիկայի նկատմամբ միջազգային հետաքրքրության աճի ֆոնին: Ներկայում խորհրդարանի մեծամասնությունը՝ 31 մանդատներից 21-ը, վերահսկվում է «Ինուիտ Ատակվատիգիիտ» (Ժողովրդական համայնք) ...
Կարդալ ավելին »Գրենլանդիայի վարչապետն ասել է, որ կղզին իրենցն է և չի վաճառվում
Գրենլանդիայի վարչապետ Մյութե Բուրուպ Էգեդեն հայտարարել է, որ Գրենլանդիան իրենցն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ «Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք: Ամերիկացիները և նրանց ղեկավարը պետք է հասկանան դա։ Մենք չենք վաճառվում, և մեզ չի կարելի հենց այդպես վերցնել։ Մեր ...
Կարդալ ավելին »Գրենլանդիան ցանկանում է վճարներ գանձել իր արկտիկական ջրերով անցնող նավերից
Գրենլանդիան ցանկանում է վճար գանձել իր Արկտիկայի ջրերով անցնող նավերից, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է կառավարական կոալիցիոն կուսակցության տեղական պատգամավոր Սիումուտ Կունո Ֆենքերը։«Մենք շատ ձկնորսներ ունենք, և մենք պետք է կարողանանք ստուգել ձկնորսական նավակները մեր կղզու շրջակայքում, բայց մենք պետք է նաև օգտագործենք մեր իրավունքը մեր ջրային ուղիների վրա, ինչպես դուք անում եք Ռուսաստանում: Դուք վճար եք գանձում և ...
Կարդալ ավելին »Երկրի մագնիսական դաշտի հնագույն հետքեր` Գրենլանդիայում
Օքսֆորդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են Երկրի մագնիսական դաշտի գոյության ամենահին անվիճելի հետքերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Geophysical Research Solid Earth ամսագրում: Երկրաբանները վերլուծել են Գրենլանդիայի Իսուայի ձևավորումից երկաթաբեր ապարների հնագույն հաջորդականությունը: Պարզվել է, որ 3,7 միլիարդ տարի առաջ թվագրվող ժայռերը ձևավորվել են, երբ մագնիսական դաշտի ուժգնությունը հասել է առնվազն 15 միկրոտեսլայի՝ համեմատելի ժամանակակից մագնիսական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ