Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, մարզպետի աշխատակազմի, դեսպանատան ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մի շարք հրավիրյալներ օգոստոսի 6-ին ներկա են եղել Սպիտակի բժշկական կենտրոնի վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։ «Վերջիններիս գործունեությանը հյուրերին ծանոթացրել է Սպիտակի ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱՄՆ դեսպան
Նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱԷԿ
3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկումը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- հայտնել է դեսպանը:
Կարդալ ավելին »ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »ԱՄՆ դեսպանը ԿԳՄՍ նախարարի հետ այցելել է Երերույքի տաճար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանի, պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելեց Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի ներքո իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։ Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև ...
Կարդալ ավելին »