Tag Archives: Թաիլանդ

Թաիլանդը զբոսաշրջիկներին թույլ կտա փոխարինել կրիպտոն բատով

Թաիլանդի կառավարությունը 2025 թվականի 4-րդ եռամսյակում կսկսի TouristDigipay ծրագիրը, որը հնարավորություն կտա օտարերկրյա զբոսաշրջիկներին փոխարկել կրիպտոակտիվները թաիլանդական բատով։ Ծրագիրը 18 ամիս կգործի փորձնական ռեժիմով: Թաիլանդի ֆինանսների նախարարի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի հեշտացնել օտարերկրյա զբոսաշրջիկների կյանքը Թաիլանդում և առաջարկել նոր վճարային ձև։ Հիմնական պահանջն է, որ թվային ակտիվները չեն օգտագործվի ուղղակի ապրանքների ու ծառայությունների վճարման համար, միայն հնարավոր է փոխարկել բատերի ...

Կարդալ ավելին »

Թաիլանդում հսկայական փիղը մտել է խանութ, բրնձի կրեկերներ և ձու կերել

Տեղացիների շրջանում Պլայ Բիանգ Լեկ անունով հայտնի փղին ֆիքսել է Բանգկոկից հյուսիս գտնվող Պակ Չոնգ քաղաքի խանութի տեսախցիկը։ Տեսանյութում երևում է հսկայական փիղը՝ կանգնած խանութի փոքրիկ միջանցքներում. նրա գլուխը դիպչում է առաստաղին։ Սնունդը զննելուց հետո և նախքան դանդաղորեն դուրս գալը փիղը կուլ է տվել բրնձի կրեկերներ և ձվեր։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղացիները սովոր են տեսնել Պլայ Բիանգ Լեկին խանութի կողքով անցնելիս, ...

Կարդալ ավելին »

Թաիլանդում ուժի մեջ է մտել նույնասեռական ամուսնությունները լեգալացնող օրենքը

Թաիլանդում ուժի մեջ է մտել նույնասեռական ամուսնություններն օրինականացնող օրենքը, որը դառնում է Հարավարեւելյան Ասիայի առաջին պետությունը, որը ճանաչել է նման միությունների հնարավորությունը։ Համապատասխան թագավորական հրամանագիրը հրապարակվել է 2024թ. սեպտեմբերին եւ պաշտոնապես ուժի մեջ է մտել երեկ։ Օրենքը նախատեսում է մի շարք փոփոխություններ՝ կապված քաղաքացիական օրենսգրքի հոդվածների հետ, որոնք կարգավորում են ինչպես ամուսնության, այնպես էլ դրա լուծարման, ինչպես նաեւ ամուսինների ընդհանուր գույքի սեփականության եւ տնօրինման հարցերը։ Փոփոխությունների արդյունքում գործող նորմատիվ ակտի տեքստում «տղամարդ» եւ «կին» բառերը փոխարինվել են «մի կողմ» եւ «երկրորդ կողմ» բառերով: Թաիլանդի կառավարությունը եւ խորհրդարանը հաստատել են նույնասեռական ամուսնությունները ճանաչող օրինագիծը 2024թ., որն օրենք է դարձել «Թագավորական թերթում» հրապարակվելուց 120 օր անց։

Կարդալ ավելին »

Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Թաիլանդը հաստատում է իր մտադրությունը՝ բանակցություններ սկսելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Պարնպրի Բահիդհա-Նուկարան՝ ամփոփելով Բանգկոկում իր ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման արդյունքները։ «Ես ուրախ եմ, որ Ղազախստանը Թաիլանդի խոշորագույն առևտրային գործընկերն է Կենտրոնական Ասիայում: Հուսով եմ, որ ազատ առևտրի մեր երկկողմ համաձայնագիրը պատրաստ կլինի ...

Կարդալ ավելին »
ajax-loader