Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որ Գնդեվազ գյուղի մոտակա ձորակում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը և ուսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Փրկարարներ
Փրկարարներն ու ոստիկաններն արգելափակումից դուրս են բերել 359 տրանսպորտային միջոց
Փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ եղանակային վատ պայմանների պատճառով արգելափակված տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին դուրս բերելով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից 21-ը ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ ...
Կարդալ ավելին »Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
Փետրվարի 2-3-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Կարդալ ավելին »Երևանի տարբեր շինություններից հեռացվել է մոտ 360 տոննա ջուր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 08։40-ից ահազանգեր է ստացել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։
Կարդալ ավելին »Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում ծառի ճյուղը կախվել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները կտրել են կախված ճյուղը և հեռացրել ...
Կարդալ ավելին »