Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԲԸՏՄ
Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։ «Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «Թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի արդյունքում ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։ Կատարվել է բուսական աշխարհին ...
Կարդալ ավելին »Կասեցվել է «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրառի դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Գազի սարքերի ու սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Ընկերությունն ապօրինի շահագործել է 2 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։ Կնշանակվեն վարչական տուգանքներ։
Կարդալ ավելին »Արձանագրվել է 13 000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2024թ. վերահսկողության արդյունքները: Իրականացվել է՝ 5 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 մասնաճյուղում: Արձանագրվել է՝ 916 իրավախախտման դեպք, 13,013 ապօրինի հատված ծառ, 3,778.5խմ ապօրինի փայտանյութ: Կիրառվել է՝ 293 վարչական տույժ, 29,910,000դր. տուգանք: Հաշվարկվել է՝1,136,214,472դր. պատճառված վնաս: Վայրի կենդանիների արտահանման, պահման պայմանների խախտման և ապօրինի որսի՝ 62 դեպք: Առգրավվել է՝ 7 զենք, 50 փամփուշտ, 73 լողամիջոց, 923 ձկնորսական ցանց 2,589 ...
Կարդալ ավելին »Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանով փ.8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ «HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի ...
Կարդալ ավելին »Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ
Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ Ինչպես տեղեկանում ենք ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ...
Կարդալ ավելին »Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ԲԸՏՄ-ում
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակտիկայի ընթացքից և նշել․ «Լավագույն գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկաները»:
Կարդալ ավելին »ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամփոփել է 2024 թվականի մարտ ամսվա կատարված աշխատանքը: Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 68 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է ...
Կարդալ ավելին »