Tag Archives: զինծառայության

Հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվում է

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում  ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։  Ի սկզբանե նախատեսված էր, որ այս ...

Կարդալ ավելին »

Պարտադիր զինծառայության առավելագույն տարիք կսահմանվի 32-ը. ժամկետը հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը: Նախագիծը հավանություն ստացավ կառավարության մայիսի 22-ի նիստում:  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանինն է:  Պատգամավորն առաջարկել էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն ...

Կարդալ ավելին »

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ պատգամավորն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ օրենսդրական փաթեթը ներկայացնելիս՝ Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։  Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ ...

Կարդալ ավելին »

Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով

Կառավարությունը նախատեսում է  քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակմամբ պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։ Կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Խոսքը վերաբերվում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ...

Կարդալ ավելին »
ajax-loader