Tag Archives: ՆԳ նախարար

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը էականորեն աճել է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը։ ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված MILIPOL Qatar 2024 համաշխարհային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը․ ՆԳ նախարար

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ երկրում հանցավորության մակարդակի աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը եղել է նախկինում։  «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը հանցավորության վիճակագրության ...

Կարդալ ավելին »

Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս․ ՆԳ նախարարը ներկայացրեց պատճառները

Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով (խմբ-Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2022 թվականի հուլիսից հետո հանկարծամահության դեպքերը ևս վիճակագրության մեջ արտացոլվում են որպես հանցագործություն): Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը նախորդ տարի աճել է ավելի քան երկու անգամ. ՆԳ նախարար

Նախորդ տարի ավելի քան երկու անգամ աճել է հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։  «Ինչ վերաբերում է առգրավված և կամավոր հանձնված զենք-ռազմամթերքին, ապա նշեմ, որ վերջին 5 տարվա արդյունքներով հայտնաբերվել է ընդհանուր 4.054 միավոր հրազեն (2019թ.՝ 526, 2020թ.` 693, 2021թ.` 751, 2022թ.` 925, ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարը Սյունիքում խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանների և փրկարարների հետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։ Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

120 մարտական հաշվարկ, 26 օպերատիվ խումբ, 1419 փրկարար. աղետի գոտում ՆԳ նախարարին են ներկայացվել կատարած աշխատանքները

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՆԳ նախարարի ուղերձը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ ...

Կարդալ ավելին »
ajax-loader