Tag Archives: Ավինյան

Աշակերտները պետք է բավարար անգլերեն իմանան, ավելացնում ենք խմբակները. Ավինյան

Հանրակրթության վարչության կողմից Երևանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ ուսումնական տարվան ընդառաջ կայացած խորհդակցության շրջանակում ներկայացվել է անգլերենի խմբակներ կազմերպելու անհրաժեշտությունը, քննարկվել են վերջիններիս գործարկման տարբերակները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետի համապատասխան հանձնարարականին: «Արդյունքում ընթացիկ ուսումնական տարում Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ...

Կարդալ ավելին »

Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք. Ավինյանը՝ անսարք MAN-երի մկասին

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր դժգոհությունը հայտնեց  MAN մակնիշի անսարք ավտոբուսների հարցով և նշեց, որ այս թեմայով սպասարկող ընկերության հետ քննարկումների կարիք է տեսնում: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ շաբաթվա ընթացքում փաստացի սպասարկել է ընդհանուր 3598 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, այսինքն՝ 339-ով կամ 8,6 տոկոսով պակաս: Նա սպասարկման ենթակա ...

Կարդալ ավելին »

Ունենք 15 օր հին հարցերին պատասխանելու համար. եթե կրկնվի, նկատողություն կտանք. Ավինյան

Նախորդ շաբաթ տրված հանձնարականը ոչ ամբողջությամբ է կատարվել։ Հանձնարարականներին վերաբերող բոլոր այն զեկույցները, որոնք պետք է ներկայացվեին այսօր, ամբողջական չենք ստացել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ կրկնվելու դեպքում հաջորդ շաբաթվանից կսկսեն գնալ նկատողությունների ճանապարհով՝ անհատական բարձրաձայնելով։ Քաղաքապետն անդրադարձավ նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում բարձրաձայնվող խնդիրներին՝ նշելով, որ կան հանձնարարականներ, որոնք բացվել են ...

Կարդալ ավելին »

Առաջնահերթը հանրային տրանսպորտն է․ Ավինյան

Ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, և առանց այդ գծերի ավելացման Երևանում անհատական մեքենաների քանակի ահագնացող ավելացման առումով որևէ դրական լուծումների չենք կարող գալ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին: Սա է լինելու այն տրամաբանությունը, որով Երևան ...

Կարդալ ավելին »

Երևանի գլխավոր հատակագիծը պետք է թվայնացնել, որ սեպտեմբերին ընդունենք. Ավինյան

Երեւանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են. առաջիկայում կունենանք նաեւ հանրային լսում, որից հետո ամփոփելով փաթեթը կներկայացնենք քաղաքաշինության կոմիտե: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց տրամաբանված ժամանակացույց ներկայացնել. «Եկեք այնպես պլանավորենք մեր աշխատանքները, որ սեպտեմբերին Երեւանի ավագանու առաջին մեր նիստին ավագանու ...

Կարդալ ավելին »

Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան

Երևանի քաղաքապետ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի համար հասկանալի չէ, թե ինչ արժեքներ է դավանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  Քաղաքապետի համհասկանալի չէ նաև՝ արդյոք շարժման անդամները կիսում են ժողովրդավարական արժեքները։ Ավինյանն այդ մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։   Քաղաքապետը նշեց, որ ինքը վստահ է իր քաղաքական ուժի գաղափարախոսության վրա, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։  «Վստահ ...

Կարդալ ավելին »

Գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգը կներդրվի 2025 թվականի հունվարի 1-ից։ Մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մենք հիմա Երեւանում տրանսպորտի տոմսային համակարգի փորձարկման փուլում ենք գտնվում: Տոմսային համակարգի ներդրման հետ կապված խնդիրներն ենք վեր հանում և լուծում՝ մինչեւ ամբողջական համակարգի ներդրումը: Մենք այս ընթացքում ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու: Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով ...

Կարդալ ավելին »

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

 Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի կեսերին: Նախագծի համաձայն՝ այն պետք է ավարտվի չորս տարում: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ զեկույցում նշվեց, որ նախնական գնահատմամբ՝ շինարարությունը կարող է ընթանալ մինչև 2030-2032 թվականները: «Դա խոշորացված ժամանակացույցն է, որը նաև Հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում վերջերս քննարկվել է վարչապետի ղեկավարությամբ կայացած նիստում: ...

Կարդալ ավելին »

Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը, այստեղ են տեղափոխվելու բիզնեսներ ու պետական կառույցներ. Ավինյան

Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Նորագյուղի ծրագիրը, որը դիտարկվում է որպես «Երևանի ուրբան զարգացման դրոշակակիր ծրագիր»: Այս համատեքստում քաղաքապետը կարևորեց Նորագյուղի բնակիչների իրավունքների լիարժեք պահպանությունն այս ամբողջ գործընթացում: Օրինակ` տարածքում կան հին տներ, որոնք հողաշեն են, և բնակիչները կարիք ունեն ...

Կարդալ ավելին »

Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան

Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո: Այդ մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին:  Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ առումով փոփոխություն կատարվել է, բայց խնդիրը չի ...

Կարդալ ավելին »
ajax-loader