Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, քենիացի Ֆաիտ Չեպնգետիչ Կիպիեգոնին վերադարձրին Փարիզի Խաղերի արծաթե մեդալը կանանց 5000 մետր վազքում։ Մրցավազքի ավարտից հետո Կիպիեգոն որակազրկվել էր մրցակցին խոչընդոտ ստեղծելու վարկածով, սակայն հետագայում մրցավարները որոշումը փոխել են։ Փարիզի Օլիմպիական խաղեր, աթլետիկա, կանայք, 5000 մետր վազք Բեատրիս Չեբետ (Քենիա)՝ 14.28,562. Ֆաիտ Չեպնգետիչ Կիպիեգոն (Քենիա)՝ 14.29,603. Սիֆան Հասան (Նիդերլանդներ)՝ 14.30,61
Կարդալ ավելին »Tag Archives: օլիմպիական չեմպիոն
Առաջին անգամ աթլետիկայի օլիմպիական չեմպիոնները կստանան մրցանակային գումար
Առաջին անգամ Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի չեմպիոնները կստանան մրցանակային գումար, հաղորդում է Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան (World Athletics)։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 2,4 միլիոն դոլար։ Չեմպիոնները կստանան 50 հազարական դոլար։ Փոխանցումավազքում այդ գումարը կստանա քառյակը։ Նշվում է, որ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում մրցանակային գումար կստանան նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրները։
Կարդալ ավելին »